Դասախոսություն A22
ՄԵԴԻՏԱՑԻԱ

Կյանքում միակ կարևոր բանը արմատական, ամբողջական և վերջնական փոփոխությունն է. մնացածն, անկեղծ ասած, ամենափոքր նշանակությունն անգամ չունի։ Մեդիտացիան հիմնարար է, երբ մենք անկեղծորեն ցանկանում ենք այդպիսի փոփոխություն։
Կյանքում միակ կարևոր բանը արմատական, ամբողջական և վերջնական փոփոխությունն է. մնացածն, անկեղծ ասած, ամենափոքր նշանակությունն անգամ չունի: Մեդիտացիան հիմնարար է դառնում, երբ մենք անկեղծորեն ցանկանում ենք այդպիսի փոփոխություն:
Մենք բոլորովին էլ չենք ցանկանում անկարևոր, մակերեսային և ունայն մեդիտացիա: Մեզ պետք է լուրջ դառնալ և մի կողմ դնել այնքան անմտություններ, որոնք առատորեն տարածված են էժանագին կեղծ-էզոթերիզմում և կեղծ-օկուլտիզմում: Պետք է իմանալ լուրջ լինել, պետք է իմանալ փոխվել, եթե իրականում չենք ուզում ձախողվել Էզոթերիկ Աշխատանքում:
Նա, ով չգիտի մեդիտացիա անել, մակերեսային է, անխելք, երբեք չի կարողանա լուծարել Էգոն. նա միշտ անզոր գերան կլինի կյանքի մոլեգին ծովում:
Գործնական կյանքի դաշտում հայտնաբերված թերությունը պետք է խորապես հասկանալ Մեդիտացիայի տեխնիկայի միջոցով։ Մեդիտացիայի ուսումնական նյութը գտնվում է հենց գործնական կյանքի տարբեր ամենօրյա իրադարձությունների կամ հանգամանքների մեջ, սա անվիճելի է։
Մարդիկ միշտ բողոքում են անհաճո իրադարձություններից, երբեք չգիտեն, թե ինչպես տեսնել այդպիսի իրադարձությունների օգտակարությունը։ Մենք, անհաճո հանգամանքներից բողոքելու փոխարեն, պետք է դրանցից, Մեդիտացիայի միջոցով, դուրս բերենք մեր հոգևոր աճի համար օգտակար տարրերը։
Այս կամ այն հաճելի կամ անհաճո հանգամանքի վերաբերյալ խորը Մեդիտացիան թույլ է տալիս զգալ աշխատանքի համը, արդյունքը։ Հոգեբանական լիակատար տարբերակում է անհրաժեշտ աշխատանքի համի և կյանքի համի միջև։
Ամեն դեպքում, ինքն իր մեջ աշխատանքի համը զգալու համար պահանջվում է լիարժեք շրջադարձ այն վերաբերմունքի մեջ, որով սովորաբար ընդունվում են գոյության հանգամանքները։ Ոչ ոք չի կարող աշխատանքի համը զգալ, քանի դեռ սխալմամբ նույնանում է տարբեր իրադարձությունների հետ։
Անշուշտ, նույնականացումը խոչընդոտում է իրադարձությունների պատշաճ հոգեբանական գնահատականին։ Երբ մարդ նույնանում է որևէ իրադարձության հետ, ոչ մի կերպ չի կարող դրանից օգտակար տարրեր քաղել՝ ինքնաբացահայտման և գիտակցության ներքին աճի համար։
Էզոթերիկ Աշխատողը, որը կորցրել է պաշտպանությունը և վերադառնում է նույնականացման, կրկին զգում է կյանքի համը՝ աշխատանքի համի փոխարեն։ Սա ցույց է տալիս, որ նախկինում շրջված հոգեբանական վերաբերմունքը վերադարձել է իր նույնականացման վիճակին։
Ցանկացած տհաճ հանգամանք պետք է վերակառուցվի գիտակցական երևակայության միջոցով՝ Մեդիտացիայի տեխնիկայի օգնությամբ։ Ցանկացած տեսարանի վերակառուցումը թույլ է տալիս մեզ ինքնուրույն և ուղղակիորեն ստուգել դրանում մասնակցող մի քանի «ես»-երի միջամտությունը։
Օրինակներ. սիրային խանդի տեսարան, որում ներգրավված են զայրույթի, խանդի և նույնիսկ ատելության «ես»-եր։ Այս «ես»-երից յուրաքանչյուրը, այս գործոններից յուրաքանչյուրը հասկանալը փաստորեն ենթադրում է խորը մտածողություն, կենտրոնացում, Մեդիտացիա։
Ուրիշներին մեղադրելու արտահայտված միտումը խոչընդոտ է, մեր սեփական սխալները հասկանալու խոչընդոտ։ Ցավոք սրտի, շատ դժվար խնդիր է մեզանում ուրիշներին մեղադրելու միտումը ոչնչացնելը։ Ճշմարտության անունից պետք է ասենք, որ մենք ենք կյանքի տարբեր տհաճ հանգամանքների միակ մեղավորը։
Տարբեր հաճելի կամ տհաճ իրադարձությունները գոյություն ունեն մեզ հետ կամ առանց մեզ և մեխանիկորեն շարունակաբար կրկնվում են։ Այս սկզբունքից ելնելով՝ ոչ մի խնդիր չի կարող վերջնական լուծում ունենալ։
Խնդիրները կյանքից են, և եթե վերջնական լուծում լիներ, կյանքը կյանք չէր լինի, այլ մահ։ Այսպիսով, հանգամանքների և խնդիրների փոփոխություններ կարող են լինել, բայց դրանք երբեք չեն դադարի կրկնվել և երբեք չեն ունենա վերջնական լուծում։
Կյանքն անիվ է, որը մեխանիկորեն պտտվում է բոլոր հաճելի ու տհաճ հանգամանքներով, միշտ կրկնվող։ Մենք չենք կարող կանգնեցնել անիվը, լավ կամ վատ հանգամանքները միշտ մեխանիկորեն են մշակվում, մենք կարող ենք միայն փոխել մեր վերաբերմունքը կյանքի իրադարձությունների նկատմամբ։ Ինչպես մենք կսովորենք նյութը մեդիտացիայի համար քաղել գոյության հանգամանքներից, այնպես էլ կբացահայտենք ինքներս մեզ։
Ցանկացած հաճելի կամ տհաճ հանգամանքում գոյություն ունեն տարբեր «ես»-եր, որոնք պետք է ամբողջությամբ հասկացվեն Մեդիտացիայի տեխնիկայի միջոցով։ Սա նշանակում է, որ գործնական կյանքի այս կամ այն դրամայում, կատակերգությունում կամ ողբերգությունում ներգրավված «ես»-երի ցանկացած խումբ, ամբողջությամբ հասկացվելուց հետո, պետք է վերացվի Աստվածային Մայր Կունդալինիի ուժով։ Ինչպես մենք կօգտագործենք հոգեբանական դիտարկման իմաստը, այնպես էլ վերջինս հրաշալիորեն կզարգանա։ Այնուհետև մենք կկարողանանք ընկալել «ես»-երին Մեդիտացիայի աշխատանքի ընթացքում։
Հետաքրքիր է ներքինո՛րեն ընկալել ոչ միայն էգոներին մինչև աշխատանքի ենթարկվելը, այլև ողջ աշխատանքի ընթացքում։ Երբ այս էգոները գլխատվում և ապաինտեգրվում են, մենք մեծ թեթևություն, մեծ ուրախություն ենք զգում։
Խոհական Մեդիտացիայի Գործնական Փորձը
1
Հանգիստ վայր։
2
Բելլինի Կախարդումը և Կախարդական Շրջանը։
3
Հոր և Աստվածային Մոր օգնության աղերսանք։
4
Ֆիզիկական Մարմնի Թուլացում։
5
Վերակառուցել որոշակի տեսարան կամ իրադարձություն (Մանտրամ Ռաոմ-Գաոմ)։
6
Դիտարկել յուրաքանչյուր մանրուք։
7
Անխնա դատել ինքդ քեզ։
8
Աղերսել Աստվածային Մորը՝ մահ ցանկացած հասկացված մանրուքի համար։
Դիտարկումներ:
Տեսարանը վերակառուցելիս չպետք է նույնանանք դրա հետ։
Ոչ մի դեպքում չպետք է ընդունենք արդարացումը կամ խուսափենք։
Մենք դատելու ենք ինքներս մեզ, ոչ թե ուրիշներին։
Մի մեղադրեք ուրիշներին։
Կարևոր է դնել մեզ ուրիշների տեսանկյունից։
Կրկնել այս պրակտիկան ամեն անգամ, երբ հնարավորություն լինի։

Շահագրգիռ ուսանողը չպետք է պառկի՝ առանց մտածելու օրվա տարբեր մանրամասների մասին։